ԼՈւՐԵՐ․com-ին հասած տեղեկություններով, ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի պետ Վարդան Թունյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ազատվել է աշխատանքից։

Լուրի իսկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից՝ ավելացնելով, որ Վարդան Թունյանն ընդգրկված է կադրերի ռեզերվում։