Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում առաջին անգամ կայանալու է նույնասեռականների հարսանիք, հայտնում է Daily Mail-ը։ Ելիսաբեթ թագուհու 55-ամյա զարմիկ լորդ Իվար Մաունթբատտենը ու նրա զուգընկեր Ջեյմս Քոյլը ամուսնանալու են հուլիսին։

Հարսանիքը կայանալու է այս ամռանը՝ Դևոնում՝ Մաունթմատտենի գյուղական գեղեցիկ կալվածքի եկեղեցում։ Պսակադրության հատուկ հյուրն է լինելու Մաունթբատտենի նախկին կինը՝ Փեննին, որից նա երեք դուստր ունի։

Հարսանեկան արարողությունը փոքր է լինելու, թագավորական ընտանիքի անդամները ներկա չեն գտնվելու։