«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ոստիկանությունը երեկ մանրամասներ է հրապարակել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում կատարված հատուկ գործողությունների արդյունքների վերաբերյալ: Ըստ այդմ` «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 մլրդ 15 մլն 869 հազար 600 հարյուր դրամ:

 

Միայն թե «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրեն Ալեքսան Զաքարյանը պնդել է, թե իրենց թիրախավորել են: «Քրեական գործ է հարուցված, թող հետաքննեն, պարզեն, թե ով է ճիշտ: Դուք ինքներդ չե՞ք տեսել, որ «Էլիպս»-ը սպասարկում է այդ համակարգը, ու հիմա հանկարծ պարզվում է, որ «Էլիպս»-ի հետ այդ պայմանագիրը կնքվել է փող լվանալու համար: Հավանաբար պետք էր իրենց, որ այդպես նշեին, բայց դե ես հասկանում եմ` կոռուպցիայի դեմ պայքար է… դա շատ լավ է, մենք առաջիններից ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարին կողմ ենք: Քանի որ մեզ այսքան տարի հալածել է հենց նույն այդ կոռուպցիոն վիճակը, որը մեզ չի թողել աշխատել, մեզ շուկայից դուրս է մղել եւ այլն»,- ասել է նա»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: