Գյումրու տարածքային կառույցի այն ազատամարտիկներն, ովքեր Ապրիլյան պատերազմի օրերին չեն կարողացել լինել առաջնագծում, կազմակերպել են ապրանքներն Արցախ ուղարկելու գործընթացը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ Շիրակի կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը:

«Շիրակի բաժանմունքի նախագահները եղել են իմ հրամանատարության տակ, բոլորն էլ եղել են առաջնագծում և ոչնչից տեղյակ չեն»,- ասաց նա:

Նա նշեց՝ իր համար ևս անսպասելի է եղել գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող պահեստներում ԱԱԾ-ի բացահայտումները. «Իհարկե, մեզ համար էլ անսպասելի էր: Մենք՝ Շիրակի մարզային խորհուրդը, ինչպես նաև տարածքային բաժանմունքները, դատապարտում ենք նման քայլերը: Սպասում ենք իրավապահ մարմինների որոշումներին, թող քննեն՝ ճիշտը իմանանք»,- նշեց Ալեքսանյանը: 

Նա նշեց՝ այս պահին որոշում են հրավիրել վարչության ընդլայնված նիստ, այնուհետև կորոշենք հետագա անելիքները:

Յուրա Ալեքսանյանի կարծիքով՝ ԵԿՄ-ին պետք է նախագահ, ինչպես նաև հանձնաժողով, որը սատար կկանգնի ղեկավարին: