ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հունիսի 24-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 12:00-ի սահմաններում Վ. Ա.-ն (1939 թ.) կորել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակա անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 22:20-ի դրությամբ աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Հունիսի 25-ին, ժամը 07:00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում աշխատում են 26 փրկարար ծառայողներ:

Վ. Ա.-ն հատնաբերվել է Սարատովկա գյուղին հարակից անտառում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: