Ոստիկանության 6-րդ վարչությունը այսօր ևս հատուկ գործողություններ է իրականցնում «Էլլիպս» ընկերությունում:

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, ոստիկանությունը շենքում խուզարկություն է իրականացնում: Սա վերջին շրջանում արդեն երկրորդ դեպքն է, որ ոստիկանության 6-րդ վարչությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Էլլիպս» ընկերությունում:Հիշեցնենք, որ ոստիկանությունն օրեր առաջ հատուկ գործողություններ էր իրականացրել «Էլլիպս» և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերություններում:

Կարդացեք նաև՝ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքը