Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ավագանու նիստն այսօր մեկնարկեց առանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի։ Ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հարցին, թե ինչո՞ւ քաղաքապետ Տարոն Մարգարայնը չի ներկայացել, փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց՝ «առողջական խնդիրների պատճառով»։

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը և Մարինա Խաչատրյանը հարց հնչեցրին՝ արդյո՞ք քաղաքապետ Տարոն Մարգարյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվելու իր կատարած հանցագործությունների համար, և արդյո՞ք ավագանին չի լուծարվի, ինչին Կամո Արեյանն արձագանքեց, որ Տարոն Մարգարյանն ի զօրու է պատասխանել ցանկացած հարցի և հնչեցրած հարցերը չեն վերաբերում օրակարգին։