Կառավարությունն այսօր՝ հունիսի 27-ին, արտահերթ դռնփակ նիստ է հրավիրել: Օրակարգում ընդգրկված է երկու հարց, որոնցից մեկը՝ գաղտնի:

Առաջինը վերաբերում է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» օրենքի նախագիծը հաստատելուն: Այս մասին զեկուցել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Օրակարգում ընդգրկված հաջորդ՝ գաղտնի հարցը զեկուցելու էր Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։