Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտ Ազարյանը, պաշտոն ստացավ Կառավարությունում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Մարգարիտ Ազարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ:

Հիշեցնենք, որ Մարգարիտ Ազարյանը նախկինում զբաղեցրել է նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը: