ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումներով՝ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալներ են նշանակվել Գոռ Թադևոսյանը և Նարեկ Բաբայանը:

ՀՀ Արմավիրի մարզի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Խուդաթյանը, իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ՝ Վահան Զարոյանը:

Ծովինար Համբարձումյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության, իսկ Արամ Մելքոնյանը՝ վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության պետ:

ՀՀ վարչապետը որոշել է նաև Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ նշանակել Ավետիք Քերոբյանին, իսկ Փրկարար ծառայության պետ՝ Արտակ Նահապետյանին: