Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները հունիսի 26-ին պարզել են, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարը համայնքի մանկապարտեզի տնօրենի և գյուղի մի բնակչի հետ նախնական համաձայնությամբ վերջինիս նշանակել է մանկապարտեզի վարորդ, որը շուրջ 20 տարի աշխատանքի չի հաճախել, որով պետությանը պատճառվել է մոտ 5 միլիոն 600 հազար դրամի վնաս:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշված անձինք հրավիրվել են բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: