Ինչպես տեղեկացրել ենք,  Արամ Մանուկյանի արձանն այսօր տեղադրվեց ճարտարապետ Կիմ Թորոսյանի նախագծով կառուցված հուշահամալիրի տարածքում՝ Երևանի կենտրոնում: Հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ էին եղել, բողոքներ: Օրեր առաջ հարցը դարձյալ բարձրացվեց: Մեր թղթակիցը կապ հաստատեց Քաղաքաշինության պետական կոմիտեի հետ, որտեղից խոստացան ընթացք տալ խնդրին: Երեկ՝ հունիսի 27-ին, իրենց պաշտոնական կայքում հրապարակեցին, որ դեմ են արձանի տեղադրմանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը  այսօր դարձյալ կապ հաստատեց Քաղաքաշինության  պետական կոմիտեի հետ, հասկանալու համար, թե ինչո՞ւ կոմիտեն սահմանափակվեց միայն հայտարարությամբ:

 

«Տեղադրողը մենք չենք, մենք արտահայտել ենք դիրքորոշում՝ առաջարկելով դադարեցնել տեղադրման աշխատանքները: Սպասենք հետագա զարգացումներին. այս պահին մեր հրապարակած ասելիքին չենք կարող ոչինչ ավելացնել: Եթե քայլեր ու գործողություններ լինեն մեր կողմից, անպայման կտեղեկացնենք»,-ասացին Քաղաքաշինության կոմիտեի լրատվական բաժնից:

Լրագրողի դիտարկմանը, թե որոշ լրատվական կայքեր գրում են, որ դադարեցված է արձանի տեղադրումը, կոմիտեից պատասխանեցին, որ նման բան չեն լսել։