Գեներալ Մանվել Գրիգորյանի՝ Արշալույս գյուղում գտնվող հայրական տնից գողություն է կատարվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Հունիսի 28-ին` ժամը 15.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին մի կնոջից ահազանգ է ստացվել, որ  Արշալույս գյուղում, օգտվելով առանձնատանը մարդկանց բացակայությունից, անհայտ անձինք տեխնիակական  միջոցների գործադրմամբ պոկել են պատուհանի ճաղավանդակը և մուտք գործել Մանվել Գրիգորյանի հայրական տուն, խառնել անկողինները, դարակները, իրերը»,- ասաց նա:

 

Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց նաև՝ երեկ՝ ժամը 13.15-ին մեկ այլ ահազանգ էլ ստացվել է Վաղարշապատի բնակչուհուց առ այն, որ Մելիքյան փողոցում կատարվել է բնակարանային գողություն: Թե այդ գողությունն ինչ կապ ունի Գրիգորյանների տան հետ, ոստիկանությունից չմանրամասնեցին:

Գողության դեպքի նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե: