«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջողները նախաձեռնել են հունիսի 30–ին բողոքի միջոցառում կազմակերպել էջմիածին քաղաքում: Իր հերթին Հայրապետը երեկ ուղերձ է հղել նրանց՝ կոչ անելով 12 առաքյալների տոնն անցկացնել ոչ թե բողոքի, այլ աղոթքի մեջ: «Նկատի ունենալով, որ հուզական լարված այս իրավիճակում կարող են տեղ գտնել անկանխատեսելի երևույթներ և սադրիչ գործողություններ, կարող է վտանգվել մեր հավատավոր զավակների բարի անունը, մեր եկեղեցու բարի համբավը, հայրապետը հորդորում և խնդրում է, որպեսզի եկեղեցու սպասավորներն իրենց հավատացյալներով վերապահ գտնվեն և զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից»,–նշել է Գարեգին Բ կաթողիկոսը:

Ի դեպ, այս ուղերձը այնքան էլ պատահական չէ: Մեր տեղեկություններով, անհանգստություն ունեն նաև իրավապահ մարմինները, քանի որ ի պատասխան ակցիայի մասնակիցների նախաձեռնության, հայոց եկեղեցու հավատավոր զավակները տարբեր համայնքներից և եկեղեցու հոգևոր սպասավորները հայտարարություն են տարածել, որ այցելելու են Սուրբ էջմիածին՝ իրենց զորակցությունը բերելու Հայոց Հայրապետին:

Իսկ դա կարող է վերածվել անցանկալի բախումների...
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում