«Ժամանակ» թերթը գրում է․

«Երեկ «Ժամանակ» թերթի խմբագրություն էին ահազանգել Արարատի մարզի Վեդի, Վանաշեն, Գոռական, Սիսավան հա­մայնքների բնակիչները, ովքեր դժգոհում էին, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով ամբողջ բեր­քը ոչնչանում է: Հողօգտագործող­ների խոսքով՝ Ազատի ջրամբա­րում սելավի ջրերից ամբարված բավական ջրային պաշար կա, բայց դա հասարակ մահկանա­ցուների համար չէ: Մեր տեղեկու­թյուններով՝ Ազատի ջրամբարում գարնանային սելավից հավաք­ված ջրերի առյուծի բաժինը հատկացվում է Հովիկ Աբրահամյանի հսկայական հողատարածքների ոռոգման համար, դրանք ուղղ­վում են հատկապես Քաղցրաշենում ունեցած նրա 1000-ավոր հեկտար խնձորի այգիների ոռոգ­մանը: Ի դեպ, Ազատ գետի ամ­բարված ջրերից անմասն չեն մնում նաև ավշարցի Գրիգորյան եղբայրները՝ ԱԺ ՀՀԿ խմբակցու­թյան պատգամավոր Արայիկ Գրիգորյանը և Արարատի նախ­կին մարզպետ Արամայիս Գրիգո­րյանը:

Մեզ ահազանգած հողօգ­տագործողները նշեցին, որ ոռոգ­ման ջրի խնդիրը չլուծելու դեպ­քում իրենք պատրաստվում են փակել Արարատի մարգի միջպե­տական նշանակության ճանա­պարհը»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: