ՊՆ կենտրոնական հավաքակայանում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում անադրադառնալով Նախիջևանում վերջին օրերի լարված իրավիճակին, նշեց. «Իրավիճակը վերահսկվում է: Նորմալ աշխատանք է տարվում, անհանգստության կարիք չկա»,-ասաց նա:

ԶՈւ գլխավոր շտաբի պետի խոսքով՝ Զինված ուժերն ունակ են զինծառայողներին ապահովելու ամեն անհրաժեշտ պարագաներով, ինչ նախատեսված է օրենքով:

 

Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ են արդյոք ծնողները վստահ լինել, որ իրենց երեխաները բանակում ապահովված են անհրաժեշտ պարագաներով, Դավթյանն ընդգծեց. «Եթե կլինեն դեպքեր և տեղեկություններ, որ որևէ զորամաս չի ապահովում ինչ–որ բանով, մենք պատրաստ ենք օպերատիվորեն արձագանքելու, որոշումներ կայացնելու և լուծումներ տալու այդ խնդիրերին: Մինչ այս եղել է 5 ահազանգ, որոնցից միայն մեկի դեպքում հաստատվեց, որ ինչ–որ խախտումներ կային, ոչ ամբողջ ծավալով»,- նշեց նա՝ ընդգծելով, որ իրենք օպերատիվ ձևով արձագանքել են։

Նշենք, որ Արտակ Դավթյանը մինչ այս հանդիպումն այցելել էր ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ 2018թ. ամառային զորակոչի ընթացքը և իրականացվող աշխատանքները, զորակոչային գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը տեղում ստուգելու նպատակով: