ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել՝ Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի փոխմարզպետներ նշանակելու մասին:

Ըստ որոշման՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել Գառնիկ Աթանեսյանը, իսկ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Արմավիրի փոխմարզպետ:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Կոտայքի մարզպետի տեղակալ է նշանակվել Վասակ Վարդանյանը: