Մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանում՝ Իլինսկու մայրուղու 12-րդ կմ-ի վրա հուլիսի 3-ին տեղի է ունեցել ավտովթար:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ «BMW» մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ВАЗ» մեքենային:

Վթարի հետևանքով «ВАЗ» մեքենայի 29-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը զոհվել են։ Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ զոհվածները հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ։

Նշյալ մեքենայի մյուս ուղևորը՝ 50-ամյա տղամարդը (ըստ տեղեկությունների՝ ՀՀ քաղաքացի), տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է զոհված անձանց և տուժածի ինքնությունը։