Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում իր առաջին այցը կատարեց Սյունիք։ Առաջին կանգառը եղավ Սիսիանում, որտեղ նա ժամանեց ուղղաթիռով։ Սիսիանի հրապարակը բազմամարդ էր։ Բարձրացվեցին բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես՝ Սիսիանի հիվանդանոցի լուծարման խնդիրը։ վարչապետը խոստացավ դիտարկել խնդիրներն ու համապատասխան լուծումներ տալ։

Վարչապետը ելույթներ է ունենալու նաև Գորիսում, Կապանում, Մեղրիում և Քաջարանում։

Վարչապետի ծրագրում ներառված են նաևհանդիպումներ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ, ինչպես նաև այցելություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան և դեռ նախորդ իշխանությունների օրոք հայ-իրանական սահմանին գործարկված «Մեղրի» ազատ տնտեսական գոտի։

Նա նաև պատրաստվում է այցելել Վայոց Ձորի մարզ, որտեղ արդեն երկու շաբաթ է՝ բողոքի ցույցեր են ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ Նա այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ «Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու»։

Այժմ Նիկոլ Փաշինյանը Սիսիանից ուղևորվում է Գորիս, որտեղ նա ժամը 11։00-ին ելույթ կունենա։