Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչապետն այսօր այցելել է Սյունիքի մարզ:

Սիսիան քաղաքից հետո վարչապետի հաջորդ կանգառը Գորիսն էր։ Այստեղի ևս հրապարակը  բազմամարդ էր։  Նախքան ելույթը սկսելը, վարչապետին սև գլխարկ տվեցին «դուխով» լոգոյով։ Վարչապետը դրա վերաբերյալ կարճ հայտարարություն արեց։

«Վերջին շրջանում նկատում եմ, որ կոնկրետ այս լոգոն կոմերցիոն նպատակներով օգտագործվում է, ինչին ես դեմ չեմ, բայց օգտագործվում է բուքմեյքերական գրասենյակների կողմից և այլն, ինչն ինձ մտահոգում է: Ես կոչ կանեի այդպիսի նպատակներով չօգտագործվի լոգոն, առանց այդ էլ մարդկանց համար բուքմեյքերական գրասենյակների, խաղային ապարատների հետ կապված բազմաթիվ պրոբլեմներ են առաջանում»,-ասաց վարչապետը։