InShape ֆիթնես ակումբը, որը հասցրել է դառնալ սիրված վայր կանանց և աղջիկների համար, ներկայանում է նոր հասցեում՝ Փափազյան 29, որտեղ առավել ընդարձակ տարածք է զբաղեցված, և որ ամենակարևորն է՝ առավել հարմարավետ պայմաններ են ստեղծված այցելուների համար:


InShape ֆիթնես ակումբում յուրաքանչյուր այցելուի ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ լավ գներով, և իզուր չէ, որ ակումբը «Որակյալ ֆիթնես՝ լավ գնով» կարգախոսն է որդեգրել: 
 
Այս վայրում կարող եք անցկացնել տարբեր տիպի մարզումներ՝ ինտենսիվ նիհարեցնող, մարմնի առանձին հատվածների վրա աշխատող, շնչառական և ռելաքսացիոն, պարային, ինչպես նաև առողջությունը վերականգնող՝ ռեաբիլիտացիոն ծրագրեր:
 
Մարզիչների հրահանգներին հետևող յուրաքանչյուր այցելուի համար կարճ ժամանակում անթերի մարմինն այլևս երազանք չի մնա, իսկ նիհարել, ձգվել ու մկաններ զարգացնելն առօրյա հաճելի գործ կդառնա ցանկացած տարիքի ու զբաղվածության կնոջ համար։
 
Ֆիթնես ցանցի հիմնադիր և տնօրեն Մարինա Անդրեասյանը պատմում է, որ նոր մասնաճյուղ են բացել, քանի որ  
զգացել են, թե որքան է InShape բրենդը սիրվել հաճախորդների կողմից եւ ինչ պահանջարկ է վայելում։
 
Մարինա Անդրեասյանի խոսքով՝ եռահարկ նոր մասնաշենքում լինելու են ընդարձակ, մեծ դահլիճներ՝ խմբակային մարզումների համար, առանձնասենյակներ՝ անհատական մարզումների համար, ինչպես նաեւ մարզասրահ։  Հավատարիմ մնալով InShape ֆիթնես ակումբ սկզբունքներին, աշխատելու են միայն արդյունքի համար՝ անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր այցելուի։ Նոր կենտրոնում InShape-ի մարզչական թիմը նույնն է, միայն կավելանան նոր, ավելի խիստ ընտրություն անցած մարզիչներ՝ վարպետացած նոր միջազգային ծրագրերով: Փորձառու մարզիչներն այցելուներին կտրամադրեն լավագույն արդյունքի հասնելու ամենաօպտիմալ բանաձեւը։
 
-Ի՞նչն է հաճախորդներին այդպես գրավում InShape-ում։
 
-Այս կոնցեպտի կարևորագույն առավելություն է այն է, որ մենք կարողանում ենք մեր անդամներին առաջարկել բարձրակարգ և որակյալ մարզիչների հետ մարզումներ և արագ արդյունք լավագույն գնով՝ ամսական վճարման համակարգով: Չմոռանանք, որ ֆիթնեսի առաջին նպատակը արդյունքն է, այդ պատճառով էլ մենք աշխատում ենք հենց արդյունքի համար։
 
-Նկատել եմ, որ InShape-ի բոլոր հաճախորդներին արագ է հաջողվում հասնել իրենց ցանկալի արդյունքին։ Ինչպե՞ս եք կարողանում նման էֆեկտիվություն ստանալ։
 
-Յուրաքանչյուր նոր այցելուի հետ մեր մարզիչներն անհատական խորհրդակցություն են անցկացնում՝ պարզելու, թե ինչ արդյունքի են ցանկանում հասնել՝ նվազեցնե՞լ քաշը, թե՞ պարզապես ձգել մարմինը, կամ, գուցե, մարմնի այս կամ այն հատվածն են ցանկանում կորեկցիայի ենթարկել, և, կախված նպատակից՝ կատարում խորհրդատվություն և կազմում մարզման ծրագիր: Բայց ամենակարևորը սրտացավությունն է և մարդուն ի սրտե օգնելու ցանկությունը: InShape- ի անձնակազմի համար մեկ չէ, թե աբոնեմենտը գնելուց հետո ինչ արդյունք կգրանցեք դուք։ Այցելուներին կենտրոնում տրամադրում են սննդակարգ, և մեր կարծիքով՝ այն չպիտի լինի հյուծող եւ հոգնեցուցիչ։ Հաճախորդն է ընտրում՝ պահե՞լ սննդակարգը, թե՝ ոչ։ Մենք գիտակցում ենք, որ ոչ բոլորն են իրականում կարողանում դա անել, ուստի այնպեսի ծրագրեր ենք մշակում, որ արդյունքի հասնեն նաեւ առանց սննդակարգին հստակ հետեւելու։
 
-Նկատի ունենալով նոր մասնաշենքի առավելությունները, արդյո՞ք հաճախորդներին սպասվում է գնային փոփոխություն։
 
- Մենք հավատարիմ ենք մնալու «Որակյալ ֆիթնես՝ լավ գնով» քաղաքականությանը։ Բնականաբար, կլինեն որոշակի գնային տարբերություններ, սակայն այս պահին բոլոր ցանկացողները կարող են գրանցվել բացառիկ լավ գնով: Սիրով սպասում ենք բոլոր այն կանաց, ովքեր նախընտրում են արդյունավետ մարզումներ՝ ջերմ, ընկերական միջավայրում: