Թուրքիայի Թեքիրդաղի նահանգում ուղևորափոխադրող գնացք է վթարվել, շրջվել են գնացքի վագոններից 5-ը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberturk-ը:

Վթարի հետևանքով 24 մարդ մահացել է: Մահացածների մեջ կան նաև երեխաներ:

Վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած 124 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: