ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ այս զորակոչին զորակոչվողների թվում լինելու են ավելի շատ նախկինում չզորակոչվածներ, այդ թվում՝ նաև խոշոր գործարարների որդիներ: Տոնոյանն այս մասին ասաց կենտրոնական զինկոմիսարիատում, լրագրողների հետ զրույցում:

«Այս զորակոչի գլխավոր փոփոխությունը տրամադրվածությունն է դեպի ծառայություն: Գործնական քայլերից է այն, որ զորակոչվողների մեջ կլինեն ավելի շատ նախկինում չզորակոչվածներ, այդ թվում՝ հնարավոր է նաև լինեն խոշոր գործարարների որդիներ»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով ծառայությունից տարկետում տրամադրելու համար ԿԳՆ համապատասխան հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ որոշ մարդկանց բողոքներին՝ Տոնոյանը նշեց՝ հավատում է, որ ամեն որոշում անաչառ է եղել: «Հանձնաժողովի անդամները ձևավորվել են հետհեղափոխական շրջանում: Մեծ քանակով մարդիկ դուրս են մնացել»,-ասաց նա ու հավելեց՝  կարծում է, որ բողոքներ միշտ լինելու են, դրանց պետք է նորմալ վերաբերվել: