ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար ՀՔԾ–ն կսպասի մինչև հուլիսի 25-ը։

Այս մասին այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Նա նշեց' վկային հարցաքննելու, նրան հարցաքննության կանչելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով. «Տեսակապով, տեսազանգով կամ որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում»,- ասաց նա' նշելով, որ կսպասեն մինչև վերադառնա: Խաչատրյանն, անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցին' նշեց, որ իր կարծիքով ՀՔԾ պետն այն աձը չէ, ով պետք է մեկնաբանի նրա հարցազրույցը։

Հիշեցնենք' Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 6-ին հրավիրվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով դեռ որպես վկա հարցաքննվելու, սակայն նրա գրասենյակից տեղեկացրել էին, որ Քոչարյանը գտնվում է արտերկրում եւ Հայաստանում կլինի հուլիսի 25-ից հետո: