Կառավարության որոշմամբ 2018 թվականի հոկտեմբերի 21-ին Արարատի մարզի Նոր կյանք համայնքում կնշանակվի և կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Նախագիծն ընդունվեց գործադիրի հուլիսի 10-ի նիստում:

Գարիկ Սարգսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, սակայն 2018 թվականի հունիսի 1-ին հրաժարական է ներկայացրել՝ այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ: Նա նշանակվել է Արարատի մարզպետի պաշտոնում: