Տավուշի մարզում հուլիսի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 19։15-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 35 PV 867 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Եղնիկասար» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շուրջ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով 1 անձ տեղում մահացել է, 6-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Բերդ քաղաքի հիվանդանոց։ Վիրավորներից երկուսին ձորից դուրս են բերել փրկարարները։

 

Փաստի առիթով Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի եւ վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն է, վիրավորները՝ նրա քույրն ու 2 անչափահաս երեխաները, իսկ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: