Պայթյուն է որոտացել Մադիսոնի արվարձանում (Վիսկոնսինի նահանգ), կան տուժածներ: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին: Գործակալության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շինարարը վնասել է գազատարը, տուժել են երկու հրշեջ եւ ոստիկանության աշխատակիցը:

Մի քանի մարդ հոսպիտալացվել է, զոհվածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Պատահարի վայրում հրդեհ է սկսվել:

Միջադեպը տեղի է ունեցել բարի շենքում: Ոստիկանությունը եւ հրշեջ պահպանության աշխատակիցները պատահարի վայր են կանչվել գազի արահոսի մասին տվյալներ ստանալուց հետո: Պայթյունի վայրում հրդեհ է բռնկել: Բոլոր երեք տուժածները հոսպիտալացվել են: Չի բացառվում, որ վնասվածքներ կարող էին ստանալ նաեւ այլ մարդիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

The @glassnickel building is fully engulfed from the #barrhouse #explosion that occurred across Main St in #sunprairie You can hear yet another small explosion. pic.twitter.com/teysecYiMH

— Megan Sheridan (@bymegansheridan) 11 июля 2018 г.