Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  հուլիսի 11-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Վանքի տափ 1, 2, 7, 11, 15, Ավանգարդ 5-րդ թաղամասի 9-ից-16 համարների, Ավանգարդ թաղամասի՝ Խանզաձյան, Սևյան, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, Սարյան 1-ին, 2-րդ նրբանցքների, Արցախյան խճուղու, Դինա և Մինա հյուրանոցային համալիրների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրեցին «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: