Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ում արտահերթ նիստ է․ օրակարգում ընդգրկված է 7 հարց, որոնց մի մասը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ:

Օրակարգի հարցերից  առավել հետաքրքիր է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը։

Արդարադատության նախարար Արտակ Զեյլանյանը ներկայացրեց վերը նշված օրինագիծը, որից հետո պատգամավորները հերթագրվեցին հարցերի համար։

Առաջինը ԱԺ ՀՀԿ խբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էր, ով բաձրացրեց քաղաքացիների հավասարության հարցը․ սրանով պատգամավորը նկատի ուներ,  թե որքանով է արդար, որ քաղաքացիների մի մասն արդեն իսկ պարտաճանաչ վճարել է Ճո տուգանքերը,  իսկ մյուսները՝ ոչ։

«Տուգանքը վճարած մարդկանց համար, այսպես ասած, որպես սփոփանք ի՞նչ եք առաջարկում»-Արտակ Զեյլանյանին  հարցրեց պատգամավորը։

«Դա հավերժ հարց է, որ Դուք հնչեցնում եք: Այդ հարցը պետք է քնարկվեր, երբ ԱԺ-ն ընդունում էր Սահմանադրություն նախագիծը․ 117-րդ հոդվածով նախատեսված է, որ ՀՀ-ում, կառավարության նախաձեռնությամբ, կարող է կիրառվել համաներում։ Սա իրավական և հին վեճ է, երբ համաներմամբ խախտվում է հավասարության սկզբունքը։ Կարող է այդպիսի խնդիր առաջանալ, սա փիլիսիփոյական հարց է, որի պատասխանը եթե ես տամ՝ հակասությունների մեջ կմտնեմ այլ տեսությունների հետ»,-պատասխանեց նախարարը։