«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը  նշանակվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 

Նա «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ 2003թվականից աշխատել է բուհում.

«Ես նաեւ այս բուհի ուսանող եմ եղել, ուսանողական խորհրդի նախագահ: Մայր բուհն է որոշել ինձ վստահել այս պաշտոնը»:

 Կարեն Պետրոսյանը նշել է, որ կրթական համակարգում մոտիվացիայի պակաս կա ե՛ւ ուսանողների, ե՛ւ դասախոսների շրջանում:

«Բուհն ավարտելով մենք չգիտենք ի՞նչ մասնագետ ենք,  որտե՞ղ պետք է աշխատենք եւ սա որոշակի պրակտիկայի պակասի խնդիր է: Շատ խնդիրներ կան բուհերում՝ որոշակի կոռուպցիոն ռիսկեր են եղել, որոնք կապված են եղել նախկին իրավահարաբերությունների հետ: Կրթական համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի»:

Չնայած նոր պաշտոնին, Կարեն Պետրոսյանը կշարունակի իր ակտիվ քաղաքացիական գործունեությունը, նորաշխատանքը  չի խանգարի ազատ ժամերին զբաղվել  հասարակական աշխատանքով:

«Անշուշտ կշարունակեմ կատարել իմ պարտականությունները, ես դրա համար բավարար ժամանակ ունեմ:Գյումրիից Երեւան ճանապարհը շատ երկար չէ, եւ իմ ազատ ժամերին ես կլինեմ Երեւանում շարունակելու «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության աշխատանքները։