ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Արմիդա Ոսկանյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Իվան Բաղմանյանը:

Այս մասին  տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից: