Երեկ Արցախի Աժ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ՀՀ ԱԱԾ իր ընկերների օգնությամբ պարզել է իր անվամբ բացված և իրեն հեղինակազրկող կեղծ էջի իրական հեղինակին:

«ՀՀ ԱԱԾ մեր ընկերների օգնությամբ պարզեցինք, որ այս ֆեյքը գրանցված է ԱՀ ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանի թոռան երևանյան հեռախոսահամարի վրա, իսկ գրառումները կատարվում են Ստեփանակերտից: Որևէ կասկած չունեմ, որ գրառումն անձամբ Ժաննան է անում: Խնդրեմ, սա է Բակոյի ու իր թիմի մակարդակը»,- գրել է Խանումյանը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ԱԱԾ մամուլի կենտրոնին հարցրեց, թե ինչպես է Հայկ Խանումյանը պարզել կեղծ էջի վարողին: Մամուլի կենտրոնից մեզ պատասխանեցին. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ իր աշխատակիցները որևէ տեղեկատվություն չեն տրամադրել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին»:

ՀՀ ԱԱԾ-ից կոչ արեցին նաև անհարկի չշահարկել կառույցի անունը: