Հսկայական այսբերգը մոտեցել է Արևմտյան Գրենլանդիայի գյուղերից մեկին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Մասնակի տարհանում է կազմակերպվել, քանի որ այսբերգի հալոցքից առաջացած ալիքները լցվում են տներ:

Սառցադաշտն աղոտ կերպով նշմարվում է Իննարսուիտ գյուղի տների տանիքներից: Գիշերվա ընթացքում այն չի տեղաշարժվել:

Տեղական իշխանություններն ասել են, որ երբևէ այդչափ մեծ սառցաբեկոր չէին տեսել: Մոտակայքում ապրող 169 բնակիչներ տեղափոխվել են այլ վայրեր: