Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեւանի ավագանին այսօր պետք է ընտրեր քաղաքապետ: Նիստի մեկնարկին, սակայն, պարզվեց, որ քվորում չկա եւ հայտարարվեց 30 րոպե ընդմիջում:

Ընդմիջումից հետո Կամո Արեյանը հայտարարեց; որ ըստ օրենքի հայտարարված 30 րոպեն ավարտվել է; քվորում դարձյալ չկա, ուստի նիստը համարվում է ավարտված։

 

Ըստ այդմ՝ այսօր` հուլիսի 16֊ին, Երևանի քաղաքապետ չընտրվեց։