Daily Caller կայքը հրապարակել է սովորելու համար 5 ամենահետաքրքիր լեզուները, որոնց թվում է նաև հայերենը: Աղբյուրը նկատում է, որ այս լեզուները՝ հայերենը, լեհերենը, ռուսերենը, հունգարերենն ու ռումիներենը, թեև բարդ են, սակայն հաստատ արժե դրանք սովորել:

«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն առանձնանում է բազմաթիվ բացառիկ հատկանիշներով, որոնք կարող են վանել, բայց միևնույն ժամանակ գրավել անգլիախոսներին այն յուրացնելու հարցում»,-նշված է անդրադարձում:

Նյութի հեղինակ Գաբրիել Օկունը նշում է, որ խոնարհումների առատությամբ աչքի ընկնող լեզուն ունի 39 տառից բաղկացած բացառիկ այբուբեն:

Նա հիշեցնում է, որ հայերենը ստեղծվել է 405թ.՝ Աստվածաշնչի թարգմանության համար: