«Ժամանակ» թերթը գրում է.

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը խստորեն  հրահանգել է Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանին վերականգնել համայնքի բյուջեն:

 

Վերջինս խնդրել է գումարը վերադարձնելու հնարավորություն տալ, իսկ մարզպետ Գագիկ Միրիջանյանը պնդել է մինչեւ տարեվերջ պակասորդը վերականգնելու պահանջը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքապետը բիզնեսների տեր է, սակայն հարկեր չի վճարում իր բիզնեսների, այդ թվում՝ սեփական հյութերի գործարանի համար:

Նա հարկայինի հետ «լեզու է գտել» ոչ միայն այն պատճառով, որ նախկինում զբաղեցրել է Մեծամորի հարկայինի պետի պաշտոնը, այլեւս Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայությունում աշխատող եղբոր շնորհիվ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում