Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Հունաստանում հանգիստն անցկացնելիս մեծ թեյավճար է թողել հյուրանոցին: Այս մասին գրում է The Sun-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ պորտուգալացին այնքան գոհ է եղել հյուրանոցի ծառայությունից, որ աշխատակիցներին թողել է խոշոր թեյավճար՝ 19600 եվրո:

Պորտուգալացին հյուրանոցի ղեկավարությանը խնդրել է գումարը տալ աշխատակիցներին: