«Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ հայցել է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Ընկերությունը տարածել է հաղորդագրություն.

 

«Ընկերության տնօրինությունն անում է ամեն հնարավորը իրավիճակը կարգավորելու համար:

 

«Սանիթեքը», Երևանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետեւանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել:

 

Ընկերությունն անդրադարձել է նաև վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեքը» սաբոտաժ է անում եւ չի իրականացնում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով:

 

«Սանիթեքը» միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի»,- ասված է հաղորդագրությունում: