Այսօր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հուլիսի 23-ին Հայաստան է գալու ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը:

Ըստ այդ նույն տեղեկության, Թաթուլյանը գալիս է Հայաստան' վճարելու Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո) ազատ արձակման համար անհրաժեշտ 1 միլիարդ դրամ գումարը։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը լուրի հավաստիությունը ճշտելու համար կապ հաստատեց անձամբ Թաթուլյանի հետ: Վերջինս մեր զրույցում ասաց. «Այս պահին Եվրոպայում հանգիստս եմ անցկացնում և դեպի Հայաստան թռիչք դեռևս չեմ նախատեսել»:

Թաթուլյանը զարմացավ, երբ մենք նրան հարցրինք, թե ինքը պատրաստվո՞ւմ է վճարել Վաչագան Ղազարյանի ազատ արձակման համար պահանջվող գումարը:

Վաչագան Ղազարյանը կալանավորվել է հունիսի 27-ին. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: