Հանրապետության տարածքում հուլիսի 23-ին` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:  Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

 

 

 

Երևան քաղաքում` հուլիսի 23-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: