«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Ըստ որոշ տեղեկությունների` նա մեկնել է Իտալիա հանգստի: Միաժամանակ, Եվրոպայում Սարգսյանը նաեւ բուժզննություն է անցնելու:

 

Տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀԿ-ականներից: Կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհերքեց. «Այո՛, երեւի: Ես տեղյակ չեմ, բայց պիտի որ գնար ինչ-որ ստուգման: Գիտեմ, որ կարող է բացակայեր տասն օրով»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Հարցին` արդյո՞ք Սարգսյանն առողջական խնդիրներ ունի, Վահրամ Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում