Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին՝ մաղթելով նրան քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Ուզբեկստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում: Այս մասին  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: