«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից միջնորդավորված հասարակական կազմակերպություններ են հիմնադրվել, որոնք զանգահարում են տարբեր ուսումնական հաստատությունների անձնակազմերին եւ ուսանողներին, ասում՝ ինչ բողոքներ ունեք, եկեք, գրեք: 

 

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ փորձեց ստանալ անձամբ նախարար Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունը: Ի պատասխան` նա նշեց. «Իմ գործունեությունը եղել է չափից դուրս հրապարակային եւ այդպիսին շարունակում է լինել: Եթե ես հարց եմ ունենում որեւէ ռեկտորի հետ, զանգում եմ, ուղիղ էդ հարցը իրեն տալիս եմ, եթե ռեկտորը խնդիր է ունենում որեւէ բուհում, մեր լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, կամ եթե դա իրավապահների միջամտությունների խնդիր է, դիմում ենք իրենց»:

Նշենք, որ Հարությունյանը սոցիալական ցանցում գրել է, թե բազմաթիվ բաց ու փակ նամակների հետքով գնում է Գորիս այնտեղի պետական համալսարանի խնդիրների քննարկման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: