Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը պատրաստվում է երկրորդ փոխքաղաքապետ նշանակել իր մամուլի քարտուղար Իրինա Յոլյանին։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Իրինա Յոլյանը խուսափեց հստակ որևէ բան ասել իր փոխքաղաքապետ նշանակվելու առնչությամբ, միայն նշեց. «Չեմ կարող դեռևս մանրամասնել. այսօր ավագանու նիստ կլինի։ Երբ որ ավագանու նիստի ժամանակ կհաստատվի տեղեկատվությունը, Ձեր հարցերին  սիրով կպատասխանեմ»։

 

Մեր հարցին՝ արդյոք  նա տեղեկացվա՞ծ է՝ թեկնածուների ցուցակում կա՞, թե՝ ոչ, Յոլյանը պատասխանեց.

«Նման բան կա, բայց հաստակ ոչինչ չեմ կարող ասել»։

Նշենք, որ այդ հաստիքի համար նախատեսված է 210 000 դրամ աշխատավարձ։