Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը: Սպասվում է դատավճռի հրապարակումը:

Դատարան ժամանեցին Երկրորդ նախագահի փաստաբանները: Դատական նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս դատարան է մտել շենքի հետնամասով:

 

Նշենք, որ երեկ Քոչարյանը ներկայացել էր ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության, որից հետո, երեկոյան ժամը 22:30-ին, պետք է տեղի ունենար դատական նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման մասով: Սակայն դատական նիստը հետաձգվեց, քանի որ Երկրորդ նախագահը չէր ներկայացել դատարան՝ պատշաճ ծանուցում չստանալու պատճառով:

Քոչարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով, ըստ որի՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նա տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: