Դատավոր Արշակ Վարդանյանի դատավաորությամբ ընթացող դատական նիստի ժամանակ որոշվեց  կալանքից ազատ արձակել «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից՝ ազատամարտիկ Մարտիրոս Հակոբյանին՝ «Դեդ» մականվամբ։ Դատարանը որոշումն ընդունել է դատաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա, քանի որ ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը առողջական խնդիրներ ունի և այս պահին էլ գտնվում է հիվանդանոցում և բուժում է ստանում, ինչի պատճառով նախորդ դատական նիստերին չէր ներկայացել։

Դատարանը Մարտիրոս Հակոբյանի նկատմամբ սահմանեց մեկ միլիոն դրամի չափով գրավ. ամբաստանյալն ազտ կարձակվի դեպոզիտ-հաշվին գումարը փոխանցվելու դեպքում:

 

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից Մարտիրոս Հակոբյանին և խմբի անդամների մեծ մասին մեղադրանք են առաջադրել ապօրինի զենք պահելու, ռազմավարական նշանակության շինություն զավթելու, պատանդ պահելու համար: Իսկ խմբավորման անդամներից Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ