«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բակում իրավիճակը թեժ է։ Ինչպես տեղեկացրել էինք երեկ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ակցիա էին իրականացնում հիվանդանոցի աշխատակիցները Նրանց բողոքն ուղղված էր նախարարի որոշմանը, որով նա պաշտոնից ազատել էր ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանին: Հիվանդանոցի աշխատակիցները պահանջել էին հանդիպում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, որպեսզի նա իր որոշման պատճառն ասի աշխատակիցներին, սակայն վերջինս չէր եկել հանդիպմանը։

Սա առաջացրել է ակցիայի մասնակիցների զայրույթը և նրանք այսօր կրկին բողոքի ակցիա են իրականցնում հիվանդանոցի շենքի բակում՝ «Մենք բոլորս Մինասյան ենք» պաստառներով։ Բուժաշխատողների պահանջն է հանդիպել նախարարի հետ և չեղարկել Մինասյանի ազատման հրամանը:

 

Նախքան բուժաշխատողների երթը սկսելը հիվանդանոցից դուրս եկավ Արա Մինասյանը և խնդրեց ակցիայի մասնակիցներին դադարեցնել ակցիան և ժամանակ տրամադրել. «Ես հանդիպելու եմ Վարչապետի հետ, որպեսզի նա թույլ տա՝ հիվամդանոցի բարի համաբավը վերականգնել առանց դատական գործընթացի»,- ասաց Միանսյանը և շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին իր կողքին լինելու համար՝ հորդորելով բարձրանալ աշխատանքի։

«Մենք ներողություն ենք խնդրում պարոն Մինասյանից առաջին ամգամ իր խոսքին դեմ գնալու համար, սակայն մենք գնալու ենք մինչև վերջ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Իրավիճակը հանդարտեցնելու համար ելույթ ունեցավ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա անդրադառնալով Առողջապահության նախարարի հայտարարությանը՝ թե «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն բանդա է, իսկ աշխատողները պայքարում են բանդայի պարագլխի համար, նա վիրավորանք համար աշխատակիցներին.  «Լինելով Առողջապահության նախարար նա վիրավորել է բժշկական անձնակազմին։ Սա նշանակում է մենք գործ չունենք Առողջապահության նախարարի հետ։ Ինձ ասում են՝ Առողջապահության նախարարին հանդիպելու համար երկու տուփ գարդասիլ բերել ինքն իրեն կգա։ Նա բողոքող բուժաշխատողներին ընդառաջելու և հանդիպման գնալու փոխարեն իր սենյակում նստած հոխորտացել է և կարծել, թե ինքը քաջ նախարար է»,- ասաց Ֆարմանյանը և հավելեց, որ տեղեկացված է՝ նախարար Թորոսյանը զինվորական ծառայության առաջին տարին լրանալուց հետո ազատվել է ծառայությունից և ինքը պատրաստվում է դիմել կառավարությանը, որպեսզի ներկայացվի այն հիմունքները, որի հիման վրա նախարարն ազատվել է ծառայությունից։

 

Ֆարմանյանը հորդորեց աշխատակիցներին լսել Արա Մինասյանի հորդորը և դադարեցնել ակցիան։ Աշխատակիցները ընդառաջ գնալով ԲԿ-ի նախկին ղեկավարի խոսքին որոշեցին սպասել Վարչապետի և Արա Մինասյանի հանդիպմանը։