Ադրբեջանի բնապահպանության նախարարության հաղորդմամբ՝ դեռևս չի հաջողվում մարել Ալտիագաչի ազգային պարկում բռնկված հրդեհը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հաղորդագրության համաձայն՝ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են բնապահպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումները, ինչպես նաև ավիացիան:

Հրդեհի մարմանը խոչընդոտում են ինչպես լեռնային անհարմար տեղանքը, այնպես էլ շոգ և քամոտ եղանակը:

Ադրբեջանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, քայլեր են ձեռնարկվում հրդեհի բռնկման մեջ մեղավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: