Transparency International միջազգային կազմակերպության բրիտանական մասնաճյուղն ադրբեջանական կոռումպացված ռեժիմի կողմից բրիտանացի պատգամավորների Ադրբեջան կատարած այցերը կազմակերպելու և ֆինանսավորելու վերաբերյալ հոդվածում նշել է, որ դրանց համար ծախսվել են հազարավոր դոլարներ:

Այս մասին հայտնում է theguardian.com-ը:

Կազմակերպությունը հատկապես ուշադրություն է դարձրել այն պատգամավորներին, ովքեր ընդունելով կոռումպացված երկրների «հյուրասիրությունը», դրա դիմաց այդ երկրների օգտին քաղաքական լոբբինգ են իրականացրել:

Հոդվածում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ 2007-2017 թթ. բրիտանացի պատգամավորների Ադրբեջան կատարած այցերը ֆինանսավորելու համար հատկացվել է ավելի քան 330 հազար եվրո, իսկ ռուսական պետական հեռուստատեսությամբ խոսելու համար էլ 12 պատգամավորի վճարվել է ավելի քան 90 հազար եվրո:
Transparency International-ի Մեծ Բրիտանիայի մասնաճյուղն իշխանություններին կոչ է արել մանրամասն հետաքննել պատգամավորների քայլերը, սահմանափակել պատգամավորների ուղևորությունները օտար երկրներ, որոնք լոբբինգի դիմաց կաշառում են պատգամավորներին: Կազմակերպությունը իշխանություններին կոչ է արել արգելել պատգամավորների վճարովի ծառայությունները օտար երկրներին: