Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր՝ օգոստոսի 1-ին, բողոքի ակցիա է նախաձեռնել ընդդեմ «Սանիթեք» ընկերության գործունեության:

«Աղբակույտերն ու գարշահոտությունը համատարած բնույթ է կրում»,-ասաց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

 

Դավիթ Խաժակյանը նշեց նաև, որ ինքը ճշտել է, թե «Սանիթեք» ընկերության մեքենաներից քանիսն են վնասվել, սակայն նկատեց, որ դա քաղաքացիներին չպետք է վերաբերվի, դա ընկերության խնդիրն է, իրենք պետք է մտածեն այդ մասին ու լուծում գտնեն»:

Նախօրեին «Սանիթեք» ընկերության հիմնադիր, սեփականատեր, ղեկավար Նիկոլաս Թավիլը ասուլիսի ժամանակ ներողություն էր խնդրել իրավիճակի համար՝ հույս հայտնելով, որ որոշ մարդիկ կդադարեն օգտագործել «Սանիթեքի» գործոնը քաղաքական դիվիդենտներ շահելու հարցում:

«Մենք ունենք նոր մեքենաներ, պատվիրել ենք նորերը, որոնք շուտով կստանանք: Մենք ներդրում ենք 500-600 հազար դոլար, որ կարողանանք նոր մեքենաներ բերել: Բանակցում ենք նաեւ մեքենաները թարմացնելու ուղղությամբ: Շուտով կունենանք նաեւ նոր աղբամաններ: Վնասված աղբամանների պատճառով 600 հազար դոլարի վնաս ենք ունեցել»-նշել է Նիկոլաս Թավիլը: